Արտագաղթն ավելացնում է մնացողների հարկային բեռը
«Հարկային եկամուտները ծրագրված են պետբյուջեով, ծրագրված ցուցանիշները կատարում ենք, թերակատարումներ չկան: Ես արտագաղթի բնագավառի մասագետ չեմ»,- հայտարարեց Պետական եկամուտների փոխնախագահ Արմեն Ալավերդյանը՝ 168.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս է արտագաղթն անդրադառնում հարկային հավաքագրումների վրա, քանի որ նվազում է նաև փոքր ձեռնարկությունների ու աշխատուժի քանակը:
Ըստ Ա.Ալավերդյանի՝ ոչ ոք չի ժխտում, որ ՀՀ-ում կա ստվեր. «Կա քանակ, կա նաև, այսպես ասած, որակ, եթե քանակը կրճատվում է, հարկային վարչարարության հաշվին ստվերի վրա ճնշումը մեծանում է և հավաքագրումների ցուցանիշը բարձրանում է»:
Ա.Ալավերդյանի խոսքով՝ ՊԵԿ-ն ԱՄՀ-ից հարցում է արել, թե վարչարարության հաշվին ինչքան կարելի է ապահովել հավաքագրումների աճ, և աշխարհի փորձը ցուց է տալիս, որ եկամուտների աճ կարող է ապահովվել 1.5-2%-ի շրջանակներում: Ալավերդյանը կարևորեց տնտեսական աճը և միաժամանակ նշեց, որ տարբեր գնահատականներ կան, թե որտեղ է ավելի շատ ստվեր. «Շինարարություն, մանրածախ առևտուր, հանքարդյունաբերություն, հատկապես ծառայությունների ոլորտներում ակնհայտորեն կա ստվերայնություն և ռեզերվներ, և մենք աշխատանքեր ենք տանում ու ձեռք ենք բերում ցուցանիշներ»: