Բաժիններ՝

Զինդատախազը չի բացառում, որ տեսանյութը տարածվել է Սյունիքի նախկին մարզպետի ընտանիքի անդամների կողմից՝ որպես պաշտպանության միջոց

Մինչև Գորիսում հունիսի մեկի գիշերը Ավետիք Բուդաղյանի սպանության գործով հայտնի տեսանյութը ձեռք կբերվեր նախաքննության կողմից, այն բազմաթիվ անձանց հասանելի տեղեկատվություն է եղել: Դա նշանակում է, որ այն մինչև նախաքննական գաղտնիք հանդիսանալն արդեն գաղտնիք չի եղել, և դրա հրապարակման համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ:

Այս մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը՝ ավելացնելով. «Նախաքննական գաղտնիքը հրապարակելու համար քրեական պատասխանատվությունը վրա է հասնում այն դեպքում, երբ դատավարության մասնակիցը գրավոր նախազգուշացվում է այդ գաղտնիքները չհրապարակելու համար և հրապարակում է»:

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախաքննության գաղտնիքը հրապարակելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն՝ տարբեր կարգավիճակ ունեցող անձանց, վկաների, կասկածյալի կամ տուժողի և անգամ՝ փաստաբանների համար:

Գևորգ Կոստանյանն արձանագրել է, որ փաստորեն առնվազն Սուրեն Խաչատրյանի ընտանիքի անդամները տեսանյութը տնօրինելու հնարավորություն ունեցել են, կարող էին, օրինակ, վերցնել բազմաթիվ պատճեններ:

Եվ երկրորդ, որ «այդ անձանցից շատերը դեռևս ներգրավված չեն որպես տվյալ գործի մասնակիցներ, հետևաբար, նախազգուշացված չեն, հետևաբար, քրեական պատասխանատվության մասին խոսք լինել չի կարող»:

Իսկ երրորդ ամենակարևոր հանգամանքը, ըստ ՀՀ զինդատախազի, այն է, որ  քանի որ այդ տեսանյութը Խաչատրյանների ընտանիքի սեփականությունն է հանդիսացել (նկարահանվել է Սուրեն Խաչատրյանի տան տեսախցիկներից), ապա զինդատախազը չի բացառում, որ այն հենց Սյունիքի նախկին մարզպետի ընտանիքի անդամների կողմից տարածվել է որպես պաշտպանության միջոց:

«Որովհետև, այնուամենայնիվ, անձը պաշտպանության իրավունք ունի՝ օրենքով չարգելված միջոցներով»,- ասել է Գ. Կոստանյանը:

Ամբողջական հրապարակումը կարդացեք Tert.am-ում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։