Բաժիններ՝

Արտագաղթի ազդեցությունը տնտեսության վրա դեռ չի զգացվում. էկոնոմիկայի նախարար

2010թ-ին ՀՀ-ից արտագաղթել է 46.7 հազ. մարդ, 2011-ին՝ 43.8 հազ. մարդ, 2012-ին՝ 42.8 հազ. մարդ: Այս տարի ևս արտագաղթի միտումները շարունակվում են և հունվար-մարտին ուղևորահոսքերի բացասական մնացորդը գերազանցում է 37 հազարը: 168.am-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ազդում արտագաղթը տնտեսության վրա և արդյոք արդեն նման ազդեցություն Հայաստանի պարագայում նկատվո՞ւմ է:

«Ցանկացած նման արտագաղթի պայմաններում, երբ երկրի պոտենցիալը՝ աշխատուժը, պակասում է, դա կարող է բերել աշխատավարձերի բարձրացման, ինչը լինում է այն երկրներում, որտեղ դրսի պահանաջրկ է լինում աշխատուժի նկատամամբ: Դա կարող է թվալ, թե դրական է, բայց իրականում տնտեսության համար բացասական է: Երբ արտադրությունը չի հասցնում աշխատավարձերի հետևից, դա բացասական է»,- ասաց Վ.Ավանեսյանը:

Ըստ նրա՝ որակյալ կադրերի բացակայության պայմաններում թանկանում է աշխատուժը, որը գցում է ՀՀ-ի մրցունակությունը միջազգային ասպարեզում: Վ.Ավանեսյանի կարծիքով՝ զբաղվածության խնդրի լուծումը կբերի արտագաղթի նվազման և բնակչության կենսամակարդակի բարձրացման. «Ուղղակի մենք պարտավոր ենք գնահատել մեթոդը, թե դրան ոնց պետք է հասնենք»:

Նախարարը նշեց, որ արտագաղթի ազդեցության և հարկային բեռի մեծացման կապն անուղղակի է: Նրա գնահատականով, հաշվի առնելով տնտեսական ակտիվության արձանագրված ցուցանիշը, արտագաղթի ազդեցությունը տնտեսության վրա դեռ չի զգացվում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս