Բաժիններ՝

Հայաստանում բջջային դրամապանակից օգտվում է 2600-ից ավելի iPhone և 1100-ից ավելի Andrօid ՕՀ-ով սարքավորում ունեցողներ

2012 թվականի հոկտմբերից գործարկվել է բջջային դրամապանակը, այն կիրառողների շրջանում մեծ առաջխաղացում արդեն տեսնում ենք. 2600-ից ավելի iphone և 1100-ից ավելի Andrid օպերացիոն համակարգով(ՕՀ) օգտագործողներ այսօր արդեն Հայաստանում օգտվում են բջջային դրամապանակի ծառայություններից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց idram-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթև Մադաթյանը` նշելով, որ բազմաթիվ արձագանքներ և առաջարկներ են ստացել ծառայության հետ կապված:

«Ովքեր, այսպես ասած, խորացել են և բոլոր ֆունկցիաներով տիրապետում են բջջային դրամապանակին շատ հետաքրքիր առաջարկներ են մեզ ներկայացնում, թե այլ ինչ ծառայություններ կցանկանային տեսնել բջջային դրամապանակի առաջարկած ծառայությունների ցանկում»,- ասաց Տ. Մադաթյանը` նշելով, որ իրենց բջջային դրամապանակը կիրառելիս ներկայում կարելի է օգտվել շուրջ 10 ծառայություններից:

Հարցին, թե ամենաշատը որ ծառայություններից են օգտվում հաճախորդները, մեր զրուցակիցը նշեց ներքին դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ, վարկերի մարում, ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարում և այլն: Իսկ ամենաքիչը օգտվում են ավիատոմսերի համար վճարումներ կատարելիս:

Տ. Մադաթյանը նշեց նաև, որ ամբողջ աշխարհում վճարային նման համակարգերը լայն տարածում են գնում, քանի որ դրանք ավելի ապահով են, իսկ գումարային կորուստը բացառվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս