Հունիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ շրջանների ջրամատակարարումը
Վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 8-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 9-ը ժամը 10.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Խորհրդարանի, Ագաթանգեղոս, Զաքյան, Գր.Լուսավորիչ, Արգիշտի, Կաշեգործների, Լազո, Վ.Սարգսյան, Բրյուսով, Գետառի, Մ.Մկրտչյան, Դեղատան փողոցների, Մաշտոցի պող. 1-20, 40, 40/1, Խորենացու 1-29, Կողբացու 42-67, Պուշկինի 40, Թումանյան 25,27, Հ.Երևանցու 47/1, Բուզանդի 5-60, Ամիրյան 1-13, Պարոնյան 1-15, Արշակունյաց 1-36 և Իսակով 1-11 հասցեների, Էջմիածնի, Ծիծեռնակաբերդի խճուղիների, Կիլիկիա, Թաիրով թաղամասերի, Հրազդանի կիրճի, Նորագյուղ թաղամասի ներքին հատվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ինչպես հաղորդում են «Երևան Ջուր» ընկերությունից, այդ նույն ժամանակ կդադարեցվի ջրամատակարարումը բազմաբնակարան շենքերի 3-ից բարձր հարկերում, իսկ ցածր հարկերում կնկատվի ջրի ճնշման անկում Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի, Արարատյան, Ս. Տարոնցի, Եղ. Թադևոսյան փողոցներում, ներառյալ նրբանցքները, Արագածի, Արտաշիսյան, Հ. Հովսեփյան, Շարուրի, Բագրատունյաց, Եղբայրության, Մանանդյան, Մայիսի 9, Շևչենկո, Նիզամի փողոցներում, Չեխովի 13-ից բարձր և Արարատյան 10 համարներում, Ներքին և Վերին Չարբախ թաղամասերում ու հարակից տարածքներում: