Հովիկ Աբրահամյանը չէր կարող մասնակցել Գորիսում տեղի ունեցած դեպքի շուրջ քննարկումներին

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտպանել է Սուրիկ Խաչատրյանին.

«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով գտնվում է Լատվիայում: Հետեւաբար, ԱԺ նախագահը որեւէ կերպ չէր կարող մասնակցել Գորիսում տեղի ունեցած դեպքի շուրջ քննարկումներին: Վերոհիշյալ հրապարակման մեջ տեղ գտած՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին վերաբերող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- գրել է Գ. Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930