Բաժիններ՝

Ֆիլադելֆիայի կենտրոնում շենք է փլուզվել. կան զոհեր (տեսանյութ)

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Փենսիլվանիա նահանգի խոշորագույն քաղաք Ֆիլադելֆիայի կենտրոնում երեկ փլուզվել է քառահարկ մի շինություն:

Վերջին տվյալներով՝ զոհվել է 6 մարդ, որից մեկը՝ տղամարդ, վիրավորվել է ևս 13 մարդ: Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները: Փլուզման պատճառները պարզվում են: Շենքի փլուզումից վնասվել է նաև հարևանությամբ գտնվող մեկ հարկանի տունը:

Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարները: Չի բացառվում, որ ավերակների տակ դեռ կարող են գտնվել ողջ մնացած մարդիկ: Ներկա դրությամբ՝ ավերակների տակից դուրս է բերվել 10 մարդ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս