Վրաստանում Պուտինին հայհոյելու համար ձերբակալվել է երկու երիտասարդ ակտիվիստ (տեսանյութ)

Грузия Online-ի փոխանցմամբ՝  պարեկային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են «Ազատ գոտի» երիտասարդական շարժման երկու ակտվիստների:

Միջադեպը գրանցվել է Արհմիությունների պալատի շենքի մոտ, ուր այդ ժամանակ անցկացվում էր «Սոցիալ-դեմոկրատների» համագումարը, որին մասնակցել է նաև վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Ձերբակալվածներ Փարնավազ Չկաուդան և Դավիթ Գոգոխիան բողոքել են նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի ձերբակալման և Ռուսաստանի զավթողական քաղաքականության դեմ: Նրանք ձերբակալվել են այն բանից հետո, ինչ սկսել են հայհոյել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Տեսանյութում երևում է, որ ոստիկանը երկար ժամանակ ակտիվիստին համոզել է, որ «հայհոյելն օրենքի խախտում է»: Ձերբակալվածները մեղադրվում են մանր խուլիգանություն գործելու մեջ (166-րդ հոդված): Նրանց գործով դատական նիստը տեղի կունենա այսօր:

 

Տեսանյութեր

Լրահոս