Քանի որակավորված աուդիտոր կա Հայաստանում
Ս.թ. հունիսի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշման 1.1-ին կետի համաձայն դիմում ներկայացրած դիմորդներին աուդիտորի որակավորման վկայական տալու վերաբերյալ հարցը:
Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի ս. թ. հունիսի 1-ի նիստում ընդունված որոշումների արդյունքում որակավորվել են 8 աուդիտորներ:
Հայաստանի Հանրապետությունում 04.06.2013 թվականի դրությամբ որակավորման վկայական ունեն թվով 254 աուդիտոր: