
Վաղն Իրանում ժամանակավորապես կփակվի 8 օդանավակայան՝ կապված Խոմեյնիի մահվան տարելիցի հետ

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանի նահանգում գտնվող օդանավակայանները վաղը ժամանակավորապես կդադարեցնի տեղական ու միջազգային չվերթները: Դա կապված է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր, այաթոլլահ Խոմեյնիի մահվան տարելիցի հետ:
Թեհրանի նահանգում գործող 8 օդանավակայները փակվելու են վաղը՝ տեղական ժամանակով ժամը 08.00-12.00-ին: Վաղն Իրանում նշվելու է Խոմեյնիի մահվան 24-րդ տարելիցը: Նա հանդիսացել է 1979 թվականին Իրանում իրականացված Իսլամական հեղափոխության առաջնորդը, ինչը հանգցրեց շահ Մոհամեդ Ռեզա Փեհլևիի գահընկեցությանը: