
Իրանն ԱՄՆ-ի դեմ կդիմի միջազգային դատարան

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ԱՄՆ-ի դեմ դիմելու է միջազգային դատարան: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի Նավթաքիմիական ու արդյունաբերական հանձնաժողովի նախագահ Մուվայիդ Հուսեյնի Սեդրը:
Վերջինիս խոսքերով՝ դրա պատճառն ԱՄՆ-ի կողմից Իրանի նավթաքիմիական սեկտորի հետ կապված նավթավերամշակման 8 ընկերության վրա դրված պատժամիջոցներն են.
«ԱՄՆ-ը նպատակ է հետապնդում կասեցնել Իրանի արժութային եկամուտները: Նրանք մտահոգված են այդ սեկտորից Իրանի ստացած եկամուտներից»:
Հիշեցնենք, որ նավթաքիմիական ոլորտն Իրանի համար երկրորդ եկամտաբեր ոլորտն է նավթի առևտրից հետո: