
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն իր «սև ցուցակում» է ներառել իրանական 8 նավթաքիմիական ընկերության, որոնք կա՛մ պատկանում են Իսլամական հանրապետությանը, կա՛մ էլ վերահսկվում են նրա կողմից:
Այս մասին նշված է գերատեսչության տարածած երեկվա հայտարարությունում: Պատժամիջոցներն առնչվել են Bandar Imam, Bou Ali Sina, Mobin, Nouri, Pars, Shahid Tondgooyan, Shazand և Tabriz ընկերություններին: Նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ դրանով իսկ Վաշինգտոնը փորձում է սահմանափակել Իրանի միջուկային ծրագրի ֆինանսավորումը:
Նշվում է, որ նավթաքիմիական ոլորտն Իրանի համար երկրորդ եկամտաբեր ոլորտն է նավթի առևտրից հետո: