
Հունվար-ապրիլին պետբյուջեից տրամադրվել է շուրջ 32 միլիարդ դրամի դրամաշնորհ

2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները կազմել են 31.9 մլրդ դրամ, որից 31.4 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 511.5 մլն դրամը` միջազգային կազմակերպություններին: Այս մասին հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Մասնավորապես` համայնքների բյուջեներին տրամադրվել են 12.1 մլրդ դրամ դոտացիաներ, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են 11.6%-ով: Դրամաշնորհների կիսամյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 62.1%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն աճել են 3.4%-ով կամ 1 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված համահարթեցման դոտացիաների աճով: