Բաժիններ՝

Իշխան Զաքարյանը խոսել է «ատկատների» մասին

Մայիսի 30-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեով, վարկային միջոցներով, համայնքների բյուջեներով շինարարության համար ծախսվելու է 197 մլրդ դրամ գումար, որից համայնքային բյուջեներին բաժին է ընկնում ընդամենը 18 մլրդ-ը, որից 11 մլրդ-ը՝ Երևանի քաղաքապետարանին, 6.8 մլրդ-ը՝ մնացած բոլոր 912 համայնքներին, 311 մլն դրամը՝ Գյումրիին: 179 մլրդ դրամը ֆինանսավորվում է պետական բյուջեից, վարկային միջոցներից և դրամաշնորհներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

 

Ըստ նրա՝ կառավարության աշխատակազմի ծախսը 5.7 մլրդ դրամ է, Տարածքային կառավարման նախարարությանը՝ 3.5 մլրդ, Առողջապահության նախարարությանը՝ 9 մլրդ, Արդարադատության նախարարությանը՝ 1.2 մլրդ, Պաշտպանության նախարարությանը՝ 26 մլրդ, Տրանսպորտի և կապի նախարարությանը՝ 54 մլրդ, Քաղաքաշինության նախարարությանը՝ 6.5, Ֆինանսների նախարարությանը՝ 1.1 մլրդ, Ջրային պետական կոմիտեինը՝ 24 մլրդ, ՊԵԿ-ինը՝ 25 մրդ, Արմավիրի մարզպետարանինը՝ 1.3 մլրդ, Գեղարքունիքի մարզպետարանինը՝ 1.4 մլրդ, Լոռու մարզպետարանինը՝ 1.3 մլրդ, Կոտայքի մարզպետարանինը՝ 1.5 մլրդ դրամ: Շինարարական աշխատանքների համար մնացած նախարարությունները միլիարդից ավելի ցածր գումար են ծախսելու:

 

Կարդացեք նաև

«ՎՊ-ն ասում է՝ ծախսային մասով 19% առաջարկում ենք կրճատել ավելորդ տոկոսները (ԱԱՀ և այլն), դա կազմում է 35 մլրդ դրամ՝ ոչինչ չանելով: Տոկոսները որ կիրառում են, ընդհանուրը հասնում է 83%, մենք տրամաբանականը համարում ենք 83-ից հանած 19%: Մենք խորապես համոզած ենք, որ ատկատներ կոչված երևույթը գնում է հենց այս գումարներից: Մենք խորապես համոզված ենք, որ անհիմն, հաճախ՝ առանց տրամաբանության, նախարարի մեկ հրամանով՝ վրադիր ծախսերը 5.3%-ից դառնում են 13%: Դպրոցներում, մանկապարտեզներում, մշակույթի տներում տեղադրում են եվրոդռներ և պատուհաններ՝ հիմնականում տեղական արտադրության, կիրառում են տկոսներ, պահեստավորում, փաթեթավորում, ինչ ասես գրում են: Այսինքն՝ ուզում են ցույց տալ, որ դպրոցում տեղ չկա, հատուկ տեղ են նախապատրաստում ու տոկոս են գրում: Այսինքն՝ այս տոկոսները ժամանակին վաղուց եկած նորմեր են, որևէ անգամ չեն փոփոխվել»,- ասաց Ի.Զաքարյանը՝ ցավով նշելով, որ այսքան ուշացումով է կառավարությունն անդրադառնում դրան:

 

ՎՊ նախագահը հավելեց, որ ոչ մի տող չեն զիջելու, 1-2 ամսից սա կդառնա կառավարության որոշում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս