Բաժիններ՝

Երջանիկ Աբգարյան. Ռուսաստանը մեր քթից բերելու է, և մեզ հետ այդպես վարվելու իրավունքը մեզնից է ստացել

Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամեն օր մի բան գցում են եթեր՝ գազի հարցը առժամանակ շղարշու համար: Այնինչ՝ գազի հարցը սոսկ միայն գների բարձրացման հարցը չէ: Այն այսօր դառնում է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների վերանայման առարկա: Ես դեմ եմ, որ Ռուսաստանը Հայաստանին գազ վաճառի դրա միջազգային գնից ցածր գնով և ընդհանրապես որևէ զիջում կատարի առևտրական, տնտեսական և այլ հարաբերություններում: Որովհետև գիտեմ, որ դրանք, ի վերջո, մեր քթից բերելու է և մեզ հետ այդպես վարվելու իրավունքը մեզնից է ստացել:

Ինձ համար միանգամայն անընդունելի է գազի գնի պատճառով երկու տարին մեկ ՀՀ պետական ունեցվածքի փոխհատուցման ապրանք դառնալը և Հայաստանում ռուսական պետական սեփականության օջախների ընդլայնումը: Ի՞նչ ենք ուզում Ռուսաստանից, ինչո՞ւ պիտի Ռուսաստանը մեզ ցածր գնով գազ վաճառի, որ ամբողջ ժողովրդով ռուսներից հիասթափման հիստերիկայի մեջ ենք ընկնում, խռովկան պոռնիկի նման սպառնում ենք մահճակալի վրա «պատժել» նրան: Ելքը: Դադարեցնել այս աղմուկը: Զուգահեռաբար երեք ամսվա գազի պաշար հավաքել Աբովյանի գազի պահեստարաններում և Իրանի հետ արագացված բանակցություններ սկսել գազի մատակարարման և գնի վերաբերյալ և այս հարցը փակել:

Իրանը, վստահ եմ, խելոք և նորմալ բանակցությունների դեպքում որոշակի գնային զիջում կանի Հայաստանին: Թուրքիային Իրանի կողմից գազի 1000խմ-ն 335 դոլարով վաճառելը լրիվ այլ պատմության կոմպրոմիսային արդյունք է և չի կարող մեզ համար կողմնորոշիչ դեր ունենալ: Բացի այդ, նշանակություն կունենա նաեւ այն, որ մենք գազը գնելու ենք առաջին ձեռքից և նրա գնի մեջ վրացական տրանզիտի 10 տոկոսը չի լինի:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի էմբարգոյին, ապա այստեղ էլ վստահ եմ, որ Միացյալ նահանգները հասկացողություն կցուցաբերեն Հայաստանի այս քայլի նկատմամբ: Իսկ ռազմավարական հեռանկարում Հայաստանը պետք է ձգտի հնարավորինս արագ պարզել թերթաքարային գազի իր հնարվորությունները: Իսկ ռուսական «Գազպրոմի» և նրա դուստր ընկերության «ՀայՌուսգազարդի» կաշկանդիչ փաստարկը չպետք է գոյություն ունենա հայերի մտածողության մեջ, մենք անկախ երկիր ենք և մենք որևէ մեկի առջև պարտավորություն չունենք, որ միայն նրա գազը գնենք, իսկ եթե այդ բանը անում է օտարերկրյա ընկերությունը, ապա նա խախտում է մեր Սահմանադրության որոշակի հոդվածները, այսինքն՝ անօրինական գործունեությամբ է զբաղվում, որը պատժի ենթակա է դառնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս