
Տարվա կտրվածքով գնաճը՝ 5.2%

2013թ. մայիսին ապրիլի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գների ընդհանուր մակարդակը մնացել է անփոփոխ: Ազգային վիճակագրական ծառայութան համաձայն՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.3%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագներն աճել են համապատասխանաբար 0.1% և 0.5%-ով:
2013թ. մայիսին 2012թ. մայիսի համեմատ սպառողական գներն աճել են 5.2%-ով, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`6.5%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 5.0%-ով, ծառայությունների սակագներինը` 2.8%-ով, իսկ հունվար-մայիսին 2012թ. հունվար-մայիսի համեմատ` համապատասխանաբար 3.6%-ով, 3.8-ով, 5.4-ով և 2.4 %-ով: