Ամերիկյան NDI-ը կշարունակի իր գործունեությունն Ադրբեջանում

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) կշարունակի իր գործունեությունն Ադրբեջանում: Այս մասին նշված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հայտարարությունում, որն այսօր տարածել է դեսպանատունը.

«Ադրբեջանի կառավարությունը մեզ իրազեկել է, որ լուծվել է NDI-ի հետ կապված հարցը: NDI-ը շարունակելու է իր գործունեությունն Ադրբեջանում՝ քաղաքացիական հասարակության զարգացմանն աջակցություն ցուցաբերելու համար»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում NDI-ի գործունեությունը վտանգի տակ հայտնվեց այն բանից հետո, ինչ ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևն իր եռամսյա լրագրողական հետաքննության արդյունքներով NDI-ին մեղադրեց Ադրբեջանում «Ֆեյսբուքյան հեղափոխություն» իրականացնելու փորձի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031