ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է Օբամային ու Բլումբերգին թունավոր նամակներ ուղարկելու հարցում կասկածյալին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան ոստիկանությունը հարցաքննել է Թեքսաս նահանգի մի բնակչի, որին կասկածում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի անուններով մահացու թույնով (գերչակ) նամակներ ուղարկելու մեջ:
Ոստիկանները երեկ ձերբակալել են Նյու Բոստոն քաղաքի մի բնակչի, ինչը տեղի է ունեցել վերջինիս կնոջ հեռախոսազանգից հետո: Կինը հայտնել է, որ ամուսնու համակարգչում հայտնաբերել է գերչակի թույնի պատրաստման եղանակ, ինչպես նաև Օբամայի ու Բլումբերգի մասին տեղեկատվություն: Ամուսնու անունը չի հրապարակվում:
Բացի այդ, կինը տան սառնարանում հայտնաբերել էր անծանոթ տուփ, որում եղել է գերչակի նման կասկածելի նյութ: Նյու Բոստոնը գտնվում է Լուիզիանա նահանգի Շրիվպորտ քաղաքից 160 կիլոմետր հեռավորության վրա, որտեղից ԶԼՄ-ների պնդմամբ՝ մայիսի 20-ին ուղարկվել են բոլոր երեք նամակները: Դրանցից երկուսը Բլումբերգի անունով ստացվել են նախորդ շաբաթվա վերջին: