Բաժիններ՝

Նյու Յորքի քաղաքապետին ուղարկվել է մահացու թույնով երկու անանուն նամակ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ խոշոչրագույն մեգապոլիսի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի անունով ստացվել է մահացու վտանգավոր (գերչակի) թույնով երկու անանուն նամակ:

Առաջին նամակն ուղարկվել է մայիսի 24-ին, իսկ երկրորդ նամակը՝ մայիսի 26-ին: Նյու Յորքի ոստիկանությունը համապատասխան հայտարարություն արել է միայն մայիսի 29-ին: Երկու ուղերձներում էլ պարունակվել են սպառնալիքներ՝ կապված ԱՄՆ-ում հրաձգային զենքի շրջանառությունը վերահսկելու հարցի նկատմամբ Բլումբերգի ունեցած դիրքորոշման հետ:

Բլումբերգը երկրում ազատորեն զենք կրելու կատաղի հակառակորդներից մեկն է, նա քանիցս իշխանություններին կոչ է արել խստացնել հրաձգային օրենսդրությունը: Ոստիկանությունը կարծում է, որ նամակներն ուղարկել է նույն մարդը: Հետաքննության մեջ ներգրավվել է Հետաքննությունների դաշնային բյուրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս