Բաժիններ՝

Ֆրանսիայում տեղի է ունեցել միասեռ զույգերի առաջին օրինական ամուսնությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չորեքշաբթի Ֆրանսիայում վրա է հասել նոր ժամանակաշրջան. երկրի հարավում գտնվող Մարսել քաղաքում տեղի է ունեցել երկրի պատմության մեջ միասեռ զույգերի առաջին օրինական ամուսնությունը:

Խոսքը գնում է 40-ամյա Վենսան Օտենի և նրա գործընկեր, 30-ամյա պետծառայող Բրունո Բուալոյի մասին: Նրանք ծանոթացել են 2006 թվականին, ինտերնետային ֆորումներից մեկում, ուր հավաքվել են երգիչ Քրիստոֆ Վիլլեմի երկրպագուները:

Նշվում է, որ երկար սպասված ամուսնական արարողության ժամանակ նրանք չեն թաքցրել միմյանց նկատմամբ տածած զգացմունքները, բռնել են միմյանց ձեռք, գրկախառնվել են և փոխանակվել են համբույրներով:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 18-ին Ֆրանսիան դարձավ միասեռ ամուսնությունները և միասեռականների կողմից երեխաների որդեգրումն օրինականացրած 14-րդ երկիրն աշխարհում: Դա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից մեկն էր:

940281720

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031