ԵՄ-ը մտահոգված է Վրաստանում «սահմանների անցկացումից»

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը մտահոգված է Վրաստանում «սահմանների անցկացումից»: Այս մասին նշված է նրա տարածած հայտարարությունում: Դրանում ԵՄ-ը հերթական անգամ հաստատել է իր ամուր աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

ԵՄ-ը Ռուսաստանին կոչ է արել կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք առնչվում են նաև Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս ստանձնածներին: ԵՄ-ը պահանջել է 2012 թվականի օգոստոսի 12-ի և սեպտեմբերի 8-ի համաձայնագրերի կետերի ամբողջովին կատարում:

Նշվում է, որ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումների ժամանակ քննարկել է Աբխազիա և Հարավային Օսիա ԵԽ-ի դիտորդներին մուտք գործելու թույլտվություն տալու հարցը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գորիի շրջանում օսական կողմը սահմաններն առաջ էր տարել 300 մետրով:

Տեսանյութեր

Լրահոս