ԵՄ-ի քայլից հետո Ռուսաստանն այլևս իրեն պարտավորված չի զգում. Սերգեյ Շոյգու
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեկ դատապարտել է սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու վրա դրված բեռնարգելքի չերկարաձգումը.
«Յուրաքանչյուր որոշում ունի երկու կողմ: Եթե կողմերից մեկը վերացնում է սահմանափակումները, ապա մյուս կողմը նույնպես կարող է իրեն համարել չպարտավորված՝ կատարելու համար ավելի վաղ ստանձնած պարտավորությունները»:
Շոյգուից առաջ էլ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է դատապարտել ԵՄ-ի վերոնշյալ քայլը, որով մայիսի 31-ին բեռնարգելքի ժամկետի լրանալուց հետո ԵՄ-ի անդամ երկրներն իրենք են որոշելու զենք մատակարարել, թե չմատակարարել սիրիական ընդդիմությանը: