Բաժիններ՝

Զենքի բեռնարգելքի շուրջ ստեղծված իրավիճակը խոչընդոտում է Սիրիայի վերաբերյալ կոնֆերանսի անցկացմանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵՄ-ի կողմից սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու վրա դրված բեռնարգելքի չեղյալ հայտարարումը խոչընդոտում է Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսի գումարմանը.

«Բեռնարգելք հայտարարելը ի սկզբանե եղել է երկիմաստ: Իսկ այժմ այդ բեռնարգելքի վերացումն էլ ավելի է բարդացնում իրավիճակը և նվազագույնը լուրջ խոչընդոտներ է ստեղծում Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանս գումարելու նախաձեռնության իրագործման համար»:

Սիրիային զենք մատակարարելու վրա ԵՄ-ի դրած բեռնարգելքի ժամկետը սպառվում է մայիսի 31-ին, ինչից հետո նրա անդամներն իրենք են որոշելու զենք մատակարարել, թե չմատակարարել սիրիական ընդդիմությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031