Ոստիկանը, բնապահպանները և ինչ-որ տեղ՝ արքայազնը (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մի խումբ բնապահպան-ակտիվիստներ այսօր առաջ ակցիա էին անցկացնում Երևանի Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի դիմաց: Բնապահպան-ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ցանկանում են հանդիպել Հայաստանում գտնվող արքայազն Չարլզի հետ, քանի որ նա հայտնի է որպես բնապահպան և կարող է ազդեցություն ունենալ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հարցի ճիշտ լուծման համար:  «Քանի որ շատ հաճախ նման մեծագումար նախագծերը հովանավորվում են, աջակցություն են ստանում անգլիական պետության կողմից, իրենց դիվանագիտական ծառայությունների կամ լոբբինգի այլ միջոցների կողմից, դրա համար մենք մեր բողոքի ձայնն ենք ցանկանում հասցնել արքայազնին, որը հայտնի է իր, այսպես ասած, բնապահպանական նախասիրություններով: Կարծում  ենք, որ ինքը կարող է իր ազդեցությունն ունենալ այս հարցի՝ բնապահպանական առումով ճիշտ լուծում ստանալու իմաստով»,- ասաց Ապրես Զոհրաբյանը:

Հանքավայրի շահագործումը, ըստ բնապահպանի, պարունակում է էկոլոգիական բազմաթիվ ռիկսեր, այն վտանգում է նաև Սևանա լճի ավազանը: «Բացի այդ՝ այդտեղ գտնվում են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, Կարմիր գրքում  գրանցված կենդանիներ և հանքի շահագործումը կվտանգի նրանց գոյությունը»: Ի դեպ, ոստիկանները շրջապատել էին բնապահպաններին և նրաց թույլ չէին տալիս անցնել մյուս կողմ: Բնապահպան-ակտիվիստները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվում էին արդյոք տարածքը պատմամշակութային արժեք չէ՞ և այնտեղ կայանած ավտոմեքնենաները չե՞ն վնասում այն: Օսիպյանը նախ նշեց, թե ամեն անգամ չէ, որ արքայազնը գալիս է Հայաստան, ապա ասաց, որ ավտոմենքնաները ասֆալտը չեն վնասում: Նա նշեց, որ դրանք շուտով հեռանալու են թատրոնի շենքի տարածքից: Օսիպյանը նշեց, որ ավտոմենքենաների կայանման հարցը հավանաբար համաձայնեցված է մշակույթի նախարարության հետ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս