Բաժիններ՝

Ինչո՞ւ է քանդվել Գյումրիում օրեր առաջ արված ասֆալտը (տեսանյութ)

Ի՞նչ փուլում են Գյումրիում տարվող փողոցաշինական աշխատանքները, ճանապարհաշինական ինչպիսի՞ գործընթաց է իրականացվել՝ փոսալցում, թե՞ հիմնանորոգում, եւ բացի այդ, վերահսկելի՞ է արդյոք ընդհանուր իրավիճակը Գյումրիում: Այս հարցերի շուրջ այսօր ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Նա կարեւորել է այս պահին Գյումրու Կենտրոնական հրապարակում եւ հրապարակ տանող բոլոր փողոցներում տարվող շինարարությունը: Կոմունալ բաժնի պետին մեր լրագրողը հարցրել է, թե աշխատանքների նկատմամբ իրականացվող վերահսկողությունն արդյոք կարելի՞ է բավարար համարել, այն դեպքում, երբ վերջերս նորոգված ճանապարհների որոշ հատվածներ քանդվել են ջրաշինարարների կողմից: Նշենք, որ այսօր Գյումրու Սայաթ-Նովա փողոցում ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ երթեւեկությունն անկանոն էր դարձել: Դիտեք առաջարկվող տեսանյութը:

ԳԱԼԱ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031