Իլհամ Ալիևը հավատում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բաքվում մեկնարկել է «Ադրբեջան-ԱՄՆ. հայացք ապագային» խորագրով ֆորումը: Իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«ԱՄՆ-ը կարևոր դեր է խաղում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Դժբախտաբար, այդ հարցում դեռ որևէ արդյունք չկա: Մենք հավատում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կհաջողվի գտնել հարցի խաղաղ կարգավորման ուղին: Ես հավատում եմ, որ հակամարտության կարգավորումը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031