ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կուժեղացնեն Իրանի մեկուսացումը

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Իրանի տնտեսական մեկուսացումը շուտով կսրվի զգալիորեն: Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնելու ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները, որոնք էականերոն կբարդացնեն Իրանի հետ ծովային առևտուրը: Բազմաթիվ օպերատորներ սկսել են նախապես դադարեցնել ծովային փոխադրումներն Իրան:

Խոսքը գնում է «Ազգային պաշտպանության նպատակների համար լիազորությունների մասին» օրենքի (National Defense Authorization Act, NDAA) դրույթներից մեկի մասին, որի գործունեության տակ հուլիսի 1-ից հայտնվելու են իրանական արդյունաբերության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են ծովային բեռնափոխադրումները, նավաշինությունը, ինչպես նաև ծովային նավահանգիստների ղեկավարումը:

«Սև ցուցակում» հայտնվելու վտանգի պատճառով բազմաթիվ ընկերություններ արդեն իսկ դադարեցրել են ծովային փոխադրումներն Իրան: Դա մասնավորապես վերաբերում է դանիական Mоller-Maersk ընկերությանը, որը հանդիսանում է բեռնարկղերի ծովային փոխադրման խոշորագույն օպերատոր: Վերջինս հայտնել է, որ մուտք չի գործելու Իրանի նավահանգիստներ:

Նույնը վերաբերում է ֆրանսիական CMA CGM ընկերության մասին, ով բեռնարկղերի ծովային փոխադրման ծավալով երրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում:

Տեսանյութեր

Լրահոս