Բաժիններ՝

Պատգամավորները Թբիլիսիից Քութայիս են թռչում սեփական ինքնաթիռով. լեյբորիստներ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Լեյբորիստական կուսակցության Գլխավոր քարտուղարության անդամ Թեմուր Ցիկլաուրին հայտարարել է, որ պատգամավորները Թբիլիսիից Քութայիս են թռչում սեփական ինքնաթիռով.

«Մի երկրում, ուր իշխում է աղքատություն ու գործազրկություն, ուր սովից մահանում են երեխաներ, նրա պատգամավորները գոհ չեն նրանից, որ գետնի վրա երթևեկում են վերջին մոդելի ջիպերով և որոշել են ամեն օր Թբիլիսիից Քութայիս թռչել սեփական ինքնաթիռով, ինչն աղքատ ժողովրդի համար կարժենա տասնյակ միլիոնավոր լարի:

Մենք դիմում ենք միլիարդատեր Իվանիշվիլիին: Թող պատգամավորների թռիչքների ծախսերը փակի սեփական գրպանից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս