Բաժիններ՝

Անկարելի է Սիրիայի ճգնաժամը լուծել զենքի մատակարարումներով. ՄԱԿ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նևանեթհեմ Փիլեյը միջազգային հանրությունից պահանջել է հրաժարվել Սիրիայում առկա ճգնաժամը զենքի մատակարարումների օգնությամբ լուծելու փորձերից:

Սիրիայի Ալ-Քուսեյր քաղաքի զարգացումների հետ կապված՝ ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհրդի նիստում Փիլեյն ընդգծել է Սիրիական հակամարտության վրա ազդեցություն ունեցող երկրների միասնական դիրքորոշման մշակման կարևորությունը.

«Մեր բոլորի ուղերձը պետք է լինի միանման. մենք այդ հակամարտությանը չենք աջակցում զենքով, դեղորայքով, քաղաքականությամբ կամ կրոնով: Ճգնաժամից ելքը պետք է լինի քաղաքական: Կարգավորումը չի գտնվում ռազմական հարթության վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս