Բիձինա Իվանիշվիլին հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր հանդիպել է երկրում գտնվող ԵԽԽՎ-ի նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարական ապարատի մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են փոխհամագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Բացի այդ, կողմերը քննարկել են նաև Վրաստանում ընթացող գործընթացները և ապագայի պլանները:

Ժան Կլոդ Մինյոնը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք մտահոգված են Վրաստանում բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման կապակցությամբ, ինչը, մասնավորապես, առնչվում է նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի ձերբակալմանը: Կողմերը քննարկել են նաև Հարավային Օսիայի կողմից սահմանները 300 մետր առաջ տանելու հարցը:

Տեսանյութեր

Լրահոս