«Արմավիայի» աշխատակիցների աշխատավարձերը կվճարվե՞ն հունիսի 7-ին

Այսօր «Արմավիա» ավիափոխադրող ընկերության նախկին աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի, այնուհետև` ընկերության կենտրոնական գրասենյակի դիմաց: Վերջիններս պահանջում էին վճարել իրենց աշխատավարձերի պարտքերը: «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն ասել է՝ աշխատավարձերը կվճարվեն հունիսի 7-ին:

Անդրադառնալով «Ա1+» հրապարակած այն տեղեկությանը, թե ընկերության հաշվապահությունում աշխատակիցները պարզել են, որ մեկ ժամվա համար նախատեսված աշխատավարձի չափը 4 անգամ քիչ է հաշվարկվել, Նանա Ավետիսովան ասաց, որ դա մեկնաբանել չի կարող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031