Դամասկոսը ԵՄ-ին մեղադրել է Սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորումը խոչընդոտելու մեջ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի իշխանությունները ԵՄ-ին մեղադրել են երկրում առկա ճգնաժամի քաղաքական կարգավորման փորձերը խոչընդոտելու մեջ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ ԵՄ-ը չեղյալ է հայտարարել սիրիացի ընդդիմադիրներին զենք հատկացնելու վրա դրած բեռնարգելքը:
Դրա հետ կապված՝ Սիրիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում ընդգծվում է, որ ԵՄ-ի որոշումն ուղղված է ահաբեկիչներին աջակցելուն՝ չնայած ՄԱԿ-ի կանոնադրությանը: Դամասկոսն ընդգծել է, որ բեռնարգելքի չեղյալ հայտարարումը բացասաբար կազդի ազգային երկխոսության հիման վրա հակամարտության կարգավորման որոշման վրա: