Բաժիններ՝

Թուրքիայի Սևծովյան հատվածում կստեղծվի «Շոկոլադե հովիտ»

Թուրքական Milliyet  թերթի փոխանցմամբ՝ Սևծովյան տարածաշրջանի արևելյան հատվածի զարգացման գործակալությունը (DOKA) կառուցելու է 10 միլիոն եվրո արժողությամբ «Շոկոլադե հովիտ»: Դրանում կգտնվեն շոկոլադ արտադրող 34 գործարաններ:

Ենթադրվում է, որ «Շոկոլադե հովիտը» հայտնվելու է Օրդու նահանգում: DOKA-ն ձգտում է դրանով իսկ խրախուսել տեղի պնդուկով շոկոլադե արտադրանքի արտադրությունը: DOKA-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ աշխարհում սպառվող պնդուկի 70 տոկոսը ներկրվում է Թուրքիայից և «Շոկոլադե հովիտի» հայտնվելը կարող է մեծացնել այդ ցուցանիշը:

Նա հավելել է, որ նախագծին կարող է մասնակցել 34 ձեռնարկություն, առաջին փուլում նախագծի արժեքը կկազմի 5.5 միլիոն եվրո, իսկ ընդհանուր առմամբ այն կգերազանցի 10 միլիոն եվրոյի սահմանագիծը: DOKA-ն ֆինանսավորման մեծ մասը վերցրել է իր վրա: Թուրքական մամուլի պնդմամբ՝ դա կլինի աշխարհի առաջին «Շոկոլադե հովիտը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս