Թուրքերը պահանջում են տասնապատիկ ավելի մեծ փոխհատուցում. իսրայելական մամուլ

Իսրայելական Haaretz թերթի փոխանցմամբ՝ 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Ազատության տորմիղի» միջադեպի ժամանակ թուրքական «Մավի Մարմարա» նավում զոհված 9 թուրքի ընտանիքներին փոխհատուցում վճարելու թուրք-իսրայելական բանակցություններն ավարտվել են անարդյունք:

Մայիսի 6-ին Երուսաղեմում տեղի ունեցած Իսրայելի վարչապետ Ջոզեֆ Չեխանովերի ու Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի միջև անցկացված հանդիպման ժամանակ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ փոխհատուցման չափի շուրջ:

Իսրայելական կողմը հուսով էր, որ հարցը կլուծվի մայիսի 15-16-ին, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվում էր ԱՄՆ-ում: Սակայն Իսրայելի ու Թուրքիայի ներկայացուցիչների միջև հանդիպումները, ինչպես նաև դրան հաջորդած հեռախոսազրույցներն ավարտվել են անարդյունք:

Իսրայելական կողմը հայտարարել է, որ պատրաստ է զոհված թուրքերի հարազատներին վճարել փոխհատուցում, սակայն թուրքական կողմը ցանկանում է ստանալ շատ ավելի մեծ փոխհատուցում: Պաշտոնապես չի հայտարարվել, թե Իսրայելը որքան է պատրաստ վճարել, իսկ Թուրքիան որքան է պահանջում:

Իսրայելական թերթի սեփական աղբյուրները հայտնել են, որ Իսրայելը յուրաքանչյուր ընտանիքի առաջարկում են 100.000 դոլար փոխհատուցում, մինչդեռ թուրքերը պահանջում են տասնապատկել այդ գումարը՝ հասցնելով 1 միլիոն դոլարի:

turkiyelifilistinsehitleri

Տեսանյութեր

Լրահոս