Թուրքիայի ու Իսրայելի փոխհարաբերությունների կարգավորման գործընթացն արգելակել է

CNN Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն արգելակել է: Նշվում է, որ կողմերը չեն կարողացել պայմանավորվել փոխհատուցման ծավալի շուրջ, որն իսրայելական կողմը պետք է վճարի «Ազատության տորմիղի» միջադեպի ժամանակ զոհված թուրքերի հարազատներին:

Կողմերը տվյալ խնդրի շուրջ անցկացրել են երկու հանդիպում և հասել են նախնական պայմանավորվածության: Սակայն վերջին հանդիպումը, որին մասնակցել են Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն և Իսրայելի վարչապետի հատուկ պատվիրակ Ջոզեֆ Չեխանովերը, չի պսակվել հաջողությամբ:

Կողմերը չեն կարողացել պայմանավորվածության գալ փոխհատուցման ծավալի շուրջ: Հենց այդ հանդիպումից հետո էլ Թուրքիայի ու Իսրայելի միջև բանակցությունները մտել են փակուղի:

Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման պայմանավորվածությունը ձեռք բերվեց այս տարվա մարտին, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ և ներողություն խնդրեց «Ազատության տորմիղի» միջադեպի համար:

Տեսանյութեր

Լրահոս