
Իվանիշվիլին Սաակաշվիլիին զրկում է ևս մեկ առանձնաշնորհից

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Էներգետիկայի ու ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի աշխատակիցների նշանակման ու պաշտոնանկ անելու իավունքը տրվելու է վարչապետին:
Դա են նախատեսում Էլեկտրաէներգիայի ու բնական գազի մասին օրենքում կատարվող ուղղումները: Նախկինում այդ իրավունքը վերապահված էր նախագահին, ով հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ նշանակում և ազատում էր աշխատակիցներին:
Օրինագիծն արդեն իսկ ներկայացվել է խորհրդարանի հաստատմանը, դրա հեղինակը Վրաստանի էներգետիկայի նախարարությունն է, ով խնդրել է տվյալ նախագիծը դիտարկել արագացված ռեժիմով: