Բաժիններ՝

Գլոբալ տնտեսությունը դեռ չի հաղթահարել 5 տարի առաջ բռնկված ֆինանսական ճգնաժամի հետևանքները. Ճապոնիայի ԿԲ

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի Կենտրոնական բանկի ղեկավար Խարուխիկո Կուրոդան այսօր հայտարարել է, որ գլոբալ տնտեսությունը դեռ չի հաղթահարել 5 տարի առաջ բռնկված համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները:

Նա զգուշացրել է, որ ոչ մի երկիր ապահովագրված չէ հետագայում ճգնաժամնի կրկնվելուց. «Անգամ եթե մենք կարողանանք ներկայումս հաստատել ֆինանսական համակարգի կայունություն, ապա դա, հազիվ թե, տևի հավերժ: Ֆինանսական ճգնաժամը կարող է առաջանալ մեր կանխատեսումների հորիզոնից այն կողմ:

Ֆինանսական նոր համակարգի ստեղծումը դյուրին առաջադրանք չէ, քանի որ ոչ մի տնտեսություն չի կարող միաժամանակ պահպանել կապիտալի շարժունություն և ֆինանսական կայունություն՝ դրա հետ մեկտեղ իրագործելով ֆինանսական քաղաքականության առաջադրանքներ:

Ես վստահ եմ, որ ճգանաժամին առնչվող լուրջ խնդիրները մեզ կտան նոր գաղափարներ և կօգնեն ստեղծել նոր և ավելի լավ աշխարհ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս