Բաժիններ՝

Սիրիայում C-300-ների ծավալումն սպառնալիք է Իսրայելի համար. Մոշե Յաալոն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական կողմի տվյալներով՝ Սիրիան դեռ Ռուսաստանից չի ստացել C-300 զենիթա-հրթիռային համալիրներ: Այս մասին այսօր հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը, ով այցելել է քաղաքացիական պաշտպանության զորավարժությունների շտաբ:

Նա ընդգծել է, որ Սիրիայում այդ համալիրների ծավալումը սպառնալիք են հանդիսանում Իսրայելի համար. «Սակայն կարող եմ վկայել,որ գործարքը դեռ առաջ չի գնում և առայժմ մատակարարումներ չկան: Հուսով ենք, որ դա տեղի չի ունենա, սակայն եթե անգամ դա տեղի ունենա, ապա մենք գիտենք, թե ինչպես պետք է գործենք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ արաբական հետախուզությունը հայտարարել էր, որ C-300-ներն արդեն իսկ Սիրիայում են: Ռուսաստանի ԱԳՆ-ն այսօր հաստատել է, որ Ռուսաստանը չի հրաժարվել Սիրիային C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարումից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս