Ղարաբաղյան հակամարտությունը խնդիրներ է ստեղծել երկրի տնտեսական զարգացման համար. Մամեդյարով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում ընթացող «Ադրբեջան-ԱՄՆ. Հայացք ապագային» ֆորումի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է ամերիկա-ադրբեջանական հարաբերություններին և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.

«ԱՄՆ-ն Ադրբեջանին աջակցում է ժողովրդավարական հասարակություն կառուցելու հարցում: Անկախ Ադրբեջանը միջազգային հանրությանը ցույց է տվել մուսուլմանական աշխարհում առաջին ժողովրդավարության օրինակ: Ադրբեջանն ու ԱՄՆ-ը համագործակցում են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով:

Ղարաբաղյան հակամարտությունը խնդիրներ է ստեղծել երկրի տնտեսության զարգացման համար: Սակայն 20 տարի անց Ադրբեջանը վերստին առաջատար է իր տարածաշրջանում: Այժմ Ադրբեջանի տնտեսությունը կազմում է տարածաշրջանի տնտեսության ավելի քան 80 տոկոսը»:

Տեսանյութեր

Լրահոս