Բաժիններ՝

Նիկոլաս Մադուրոն ուժեղացնում է իր թիկնազորը՝ կապված հնարավոր մահափորձի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեկ հայտարարել է, որ հարկադրված է ուժեղացնել իր թիկնազորը՝ կապված մահափորձի վտանգի հետ, որի հետևում կանգնած են վենեսուելական աջերն ու ԱՄՆ-ը.

«(Վենեսուելայի) աջ ֆաշիստական ուժերը և կայսրությունը (ԱՄՆ) որս են հայտարարել իմ նկատմամբ և ձգտում են իմանալ, թե ուր եմ գնում ես: Ես ստիպված եմ հոգ տանել իմ մասին:

Զգուշավորության մասին մտածելն ինձ հարկադրում է հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի թողած աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը: Դրա համար էլ Վենեսուելայի տարբեր շրջաններում իմ հետագա, այդ թվում նաև աշխատանքային հանդիպումներում կուժեղացվի իմ թիկնազորը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս