Բաժիններ՝

Վրաստանի ու Թուրքիայի առափնյա պաշտպանության ուժերը զորավարժություն կանցկացնեն Բաթումում

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 29-ին Բաթումի նավահանգստի ջրատարածությունում անցկացվելու են Վրաստանի ու Թուրքիայի առափնյա ուժերի զորավարժությունը: Այս մասին հայտնել է Վրաստանի Սահմանապահ ոստիկանությունը:

Զորավարժությանը մասնակցելու նպատակով Փոթիի նավահանգիստ է ժամանել Թուրքիայի առափնյա պաշտպանության TCSG-63 մոտորանավակը:
Մայիսի 29-ի զորավարժությանը մասնակցելու են ինչպես մոտորանավակների, այլև՝ ռազմանավերի անձնակազմերը:

Թուրքիայի առափնյա պաշտպանության ուժերը Վրաստանի տարածքային ջրերը կլքեն զորավարժության ավարտից հետո՝ մայիսի 31-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031