Բաժիններ՝

Թուրքիայի զինված ուժերը շուտով կհամալրվեն հայրենական արտադրության առաջին ուղղաթիռով

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը շուտով կստանան հայրենական արտադրության առաջին՝ ATAK, ուղղաթիռը: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության խորհրդական Մուրաթ Բայարը:

Վերջինիս խոսքերով՝ ATAK ուղղաթիռի ստեղծման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում. «Այսօր Թուրքիայի պաշտպանական արտադրանքի արտադրությունը գտնվում է բավական լավ մակարդակի վրա:

Թուրքիան պաշտպանական արդյունաբերության արտադրանք է արտահանում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Կատարը, Պակիստանը, Մալայզիան, Եգիպտոսը, Վրաստանը և Թուրքմենստանը»:

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին հաղորդվում էր, թե Ադրբեջանը Թուրքիայից գնելու է 60 հատ T-129 ATAK ուղղաթիռ, ինչի համար վճարելու է 3 միլիարդ դոլար: Սակայն քիչ անց այդ տեղեկատվությունը հերքվեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031