Բաժիններ՝

Բանակը չի պատկանում որևէ կուսակցության կամ քաղաքական գործչի. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ Վրաստանում նշել են Պետական անկախության օրը: Դրա հետ կապված՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Աֆղանստանում ISAF-ի առաքելությանը մասնակցող վրացի զինծառայողների առջև ունեցած ելույթում հայտարարել է, որ բանակը չի պատկանում ո՛չ որևէ կուսակցության, ո՛չ էլ որևէ քաղաքական գորչի.

«Վրացական բանակը պատկանում է վրաց հասարակությանը: Դրա համար էլ ցավալի է, որ այս տարի կառավարությունն ու քաղաքական գործիչները որոշեցին այս օրը զորահանդես չանցկացնել Թբիլիսիում: Սակայն դա ոչ մի րոպե չի նսեմացնում ձեր կարևորությունը:

Մեր զինված ուժերը հանդիսանում են հասարակության գլխավոր կանխորոշողներից մեկը: Մեր հասարակությունը ստեղծում է զինված ուժեր, իսկ հետո արդեն դուք եք ձևավորում մեր հասարակությունը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ մայիսի 26-ին պատրաստ է մեկնել անգամ Աֆղանստան, միայն թե այդ օրը Թբիլիսիում անցկացվի զորահանդես և չառաջանա դրանում իրեն հրավիրել-չհրավիրելու հարցը:

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն իր հերթին հայտարարել էր, որ Սաակաշվիլին մայիսի 26-ի միջոցառմանը ներկա կլինի որպես Վրաստանի քաղաքացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս