
Իրանը հերքել է, որ իր զինծառայողները մարտնչում են Սիրիայում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` պաշտոնական Թեհրանը հերքել է, որ իրանցի զինյալները մասնակցում են Սիրիայի տարածքում իշխանությունների ու ընդդիմության միջև զինված հակամարտությունում:
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Աբբաս Արաղչին. «Սիրիայի իրական թշնամիները հնարում են նմանատիպ մեղադրանքներ` սադրանքներ հրահրելու նպատակով»:
Երեքշաբթի ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը, վկայակոչելով Սիրիական ազատ բանակում ունեցած աղբյուրը, հայտնել է, որ Իրանը Բաշար Ասադի կողմում ռազմական մասնակցություն է ունեցել Սիրիայի ու Լիբանանի սահմանին տեղի ունեցած մարտերում: