Բաժիններ՝

Թել Ավիվ – Երևան կանոնավոր չվերթները կսկսվեն հունիսի 5-ից

Իսրայելական Արկիա ավիաընկերությունը Թել Ավիվ-Երևան առաջին չվերթը կիրականացնի մայիսի 28-ին, տոմսերն արդեն ամբողջությամբ վաճառված են: Այս  մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Արկիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ալեքսանդր Նուրոկը: Երևանից Թել Ավիվ օդանավը կվերադառնա հունիսի 5-ին: Իսկ հետո ամեն երեքշաբթի Թել Ավիվից կթռչի Երևան և հակառակը: Օդանավում լինելու են միայն էկոնոմ նստատեղեր: Երկկողմանի ավիատոմսը կարժենա 310 եվոյից սկսած: Ա. Նուրոկը նշեց, որ Արկիան վերջին 5 տարում չվերթներ է իրականացնում նաև դեպի Թբիլիսի, և տոմսի արժեքը նույնն է:

Արկիան Իսրայելի` մեծությամբ երկրորդ ավիաընկերությունն է՝ Էլալ-ից հետո, տարեկան փոխադրում է 1.6 մլն ուղևորներ: Միջագային չվերթներ է իրականացնում տարբեր ուղղություններով:

«Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների ամրապնդմանը»,- ասաց Ա.Նուրոկը:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերւթյան գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի խոսքով՝ սա շատ լավ չվերթ կլինի ՀՀ համար, տարեկան 6 մլն-ից ավելի մարդ Իսրայելից մեկնում է հանգստի: Իսրայելը մոտ է Հայաստանին և լավ ներուժ կա՝ մեծ թվով զբոսաշրջիկներ ընդունելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս