Բաժիններ՝

Ադրբեջանը բարդություններ չունի Իրանի հետ. Էլմար Մամեդյարով

Ռուսական Независимая газета թերթին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը բարդություններ չունի Իրանի հետ.

«Ադրբեջանը մշտապես ձգտում է քաղաքականություն վարել՝ ելնելով սեփական ազգային շահերից: Ես չէի ասեի, թե մենք բարդություններ ունենք Իրանի հետ, եթե հաշվի չառնենք իմ իսրայելական այցի ժամանակ որոշ մոլաների արած առանձին հայտարարությունները:

Օրեր առաջ ես հեռախոսազրույց ունեցա իմ իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիի հետ, ով ցանկություն հայտնեց Ադրբեջան ժամանել նախքան Իրանի նախագահական ընտրությունների անցկացումը: Օրեր առաջ էլ Իրանում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներն ազատ արձակվեցին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031