
Ի՞նչ նմանություն կա Մեծ Բրիտանիայի և ՀՀ խորհրդարանների ճաշարանների միջև. մամուլ

«Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքուն երեկ ԵԽԽՎ համաժողովում մի պատմություն ներկայացրեց, որը մեզ ակամա համեմատության տեղիք տվեց Հայաստանի Ազգային ժողովի ճաշարանի հետ»,- գրում է «Առավոտ» օրաթերթն ու հավելում.
«Խոսնակն ասաց, թե իրենց խորհրդարանի շենքում կա բար, որը սուբսիդավորվում է: Եվ բրիտանացի լրագրողները պարբերաբար քննադատում են այն՝ սուբսիդավորման համար, լռելով այն մասին, որ իրենք էլ են օգտվում այդ բարից»: