Բաժիններ՝

Վանո Մերաբիշվիլիի ձերբակալումը կարող է հանգեցնել Վրաստանի միջազգային մեկուսացմանը. Սաակաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մտավախություն է հայտնել, որ նախկին վարչապետ, «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիի ձերբակալումը կարող է հանգեցնել Վրաստանի միջազգային մեկուսացմանը.

«Հասարակությունը քաջատեղյակ է Մերաբիշվիլիի գործունեության դրական ու բացասական, սակայն հիմնականում դրական կողմերի մասին: Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Ուկրաինայի վրա, ուր առավել լուրջ մեղադրանքներով Յուլյա Տիմոշենկոյի ձերբակալությունից հետո սառեցվել է ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացը: Վրաստանի միջազգային մեկուսացումը բխում է առաջին հերթին Ռուսաստանի շահերից:

Բացի այդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շահերից է բխում Եվրոպայի Խորհրդում Վրաստանի նախկին դեսպան, առողջապահության, աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլիի ձերբակալումը, ով վերջին շրջանում զբաղեցնում է Կախեթիի նահանգապետի պաշտոնը:

Հավանաբար, Չիաբերաշվիլին ինձնից հետո երկրորդ մարդն է, ում ձերբակալումը կցանկանար Պուտինը: Հենց Չիաբերաշվիլիի ջանքերով էր, երբ նա ԵԽ-ում Վրաստանի դեսպանն էր, ներդրվեց «օկուպացիա» տերմինը»:

Հիշեցնենք, որ Վանո Մերաբիշվիլին ձերբակալվել է երեկ և մեղադրվում է Քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածներով: Ընդհանուր առմամբ, նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում: Սակայն մոտ ժամանակներս նրա դեմ ներկայացվելու են նոր մեղադրանքներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս