Պարույր Հայրիկյանը ոչ մի հարցի չի պատասխանում. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտերկրում բուժումն օգուտ տվե՞ց` երեկ հետաքրքրվեցինք Պարույր Հայրիկյանից: «Իհարկե, առաջընթաց կա»,-պատասխանեց:
Հիշեցնենք, որ Հայրիկյանը մահափորձից հետո կառավարության տրամադրած 20 միլիոն դրամով մեկնեց Բելգիա՝ բուժումն այնտեղ շարունակելու նպատակով: Այս ընթացքում մեկնարկեց մահափորձի գործով դատավարությունը:
Հայրիկյանը, սակայն, հրաժարվեց պատասխանել մեր մյուս հարցերին: Մասնավորապես՝ պատրաստվո՞ւմ է դատարանում ցուցմունք տալ կամ՝ գո՞հ է նախաքննության ընթացքից, թե՞ ոչ: «Ջանիկ, ես որևէ հարցի չեմ պատասխանում: Ես հանգստանում եմ: Ամենայն բարիք»,-եղավ մեր հարցերի պատասխանը»: