Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանը բացահայտել է

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱԺ-ում պատասխանելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հարցին, ասել է, թե Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է այն նույն գնով, ինչ Բելառուսին` 189 դոլարով, բայց ի տարբերություն Բելառուսի, Հայաստան մատակարարվող գազի վրա կիրառում է 30 տոկոսանոց արտահանման հարկ, ինչի արդյունքում գազը թանկանում է:

Այսպիսով վարչապետ Սարգսյանն ընդունել է, որ Ռուսաստանը Հայաստանին վաճառվող գազը թանկացնում է Հայաստանի՝ Մաքսային միություն չմտնելու պատճառով, որովհետև եթե Հայաստանը Բելառուսի նման անդամակցեր Մաքսային միությանը, ապա գտնվելով ընդհանուր մաքսային տարածքում` կազատվեր արտահանման 30 տոկոսանոց հարկից: Հետաքրքիր է, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ հենց 30 տոկոսով է սուբսիդավորելու գազի գնի թանկացումը: Հնարավոր է, որ այդ գումարը տրվելու է միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից, որոնք պատրաստ են վճարել Մաքսային միությանը չանդամակցելու արդյունքում Հայաստանի հնարավոր կորուստների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս